• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2022Թ․-Ի ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Dec 28, 2022

Այս դժվարին ժամանակներում բարդ իրավիճակ է նաև ֆոնդային բորսաներում, որոնք իրենց սովորության համաձայն՝ արձագանքում են նորություններին։ Տարիներ առաջ ֆոնդային բորսաներն արձագանքում էին աշխարհի խոշոր տնտեսությունների տնտեսական ցուցանիշների տատանումներին, աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Ներկայումս այս ամենին ավելացել են Ռուսաստան-Արևմուտք փոխադարձ պատժամիջոցների և սահմանափակումների հետևանքով տեղի ունեցող փոփոխությունները։ Այս գործընթցներում հետաքրքիր է հետևել ՀՀ ֆոնդային բորսայում տեղի ունեցող իրադարձություններին։ Առաջին հերթին դիտարկենք ֆոնդային բորսայում ցուցակված կազմակերպությունների թվաքանակը․

Գծապատկեր 1․ Ֆոնդային բորսայում ցուցակված (լիստինգ անցած) կազմակերպությունների քանակը՝ 2022թ․-ի առաջին երեք եռամսյակներում

Ինչպես վկայում են ՎԿ տվյալները՝ 2022թ․-ի առաջին երեք եռամսյակներում նկատվում է ցուցակված կազմակերպությունների թվաքանակի անկում, որը 2022թ․-ի երրորդ եռամսյակում հասնում է 26 միավորի։ Նկատենք, որ դեռևս առաջին եռամսյակում ցուցակված էր 29 կազմակերպություն։

Մյուս ցուցանիշը ֆոնդային բորսայում կատարված գործարքների թվաքանակն է, որին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․

Գծապատկեր 2․ Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր քանակը 2022թ․-ի առաջին երեք եռամսյակներում

Ինչպես տեսնում ենք գծապատկեր 2-ից, ֆոնդային բորսայում կատարված գործարքների առավելագույն քանակն արձանագրվել է 2022թ․-ի երրորդ եռամսյակում՝ 2,058 միավոր։ Վերջինս, առաջին եռամսյակի նկատմամբ, աճել է 552 միավորով, իսկ երկրորդ եռամսյակի նկատմամբ՝460 միավորով։

Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը եղել է հետևյալը․

Գծապատկեր 3․ Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2022թ․-ի առաջին երեք եռամսյակներում

Գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է 2022թ․-ի երկրորդ եռամսյակում՝ 60,548 մլն դրամ։ 2022թ․-ի երրորդ եռամսյակում գործարքների ծավալը, առաջին և երկրորդ եռամսյակի համեմատ,նվազել է՝ կազմելով 56,267 մլն դրամ։

Անդրադառնանք նաև 2022թ․-ի երրորդ եռամսյակում իրականացված գործարքների ծավալների կառուցվածքին․

Գծապատկեր 4․ Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ծավալների կառուցվածքը 2022թ․-ի երրորդ եռամսյակներում

Գործարքների ծավալների մոտ 37% և 34%-ը պատկանում են, համապատասխանաբար, պետական և կորպորատիվ պարտատոմսերին, իսկ 29%-ը և 0,4%-ը՝ համապատասխանաբար ռեպո համաձայնագրերին և բաժնետոմսերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *